Մեր Մասին

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Դվին» հյուրանոցային համալիրը կառուցվել է 1979թ. կարմիր տուֆից ճարտարապետներ Ֆ. Ս. Հակոբյանի, Ա.Ս. Ալեքսանյանի և Է. Ա. Սաֆարյանի նախագծով: Բարձր դասի «Դվին» հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Կոնդի բարձունքի թեքության վրա:Համալիրը արժանացել է Հայկական ԽՍՀՄ Պետական մրցանակի և երկար ժամանակ արժանիորեն համարվել է մեր քաղաքի ճարտարապետական լավագույն կառույցների հիանալի օրինակը:Հյուրանոցի բացումը կայացել է 1983թ.: Տասնիհգ հարկանի հյուրանոցը ներառում էր 297 համարներ, հանդիսությունների սրահ, ռեստորան, բառ, կոնֆեռանս կենտրոն, հուշանվերների վաճառքի խանութներ, գինու մառան, լողավազան:Հյուրանոցի հասարակական մասը պատշգամբներով տեղակայված էր թեք տեղանքի վրա, ներառում էր գավազան, 360 տեղով ռեստորան, 160 տեղով սրճարան-բառ, վարչություն և հուշանվերների վաճառքի խանութներ:Հասարակական մասի բարձրահարկ մասնաշենքում գտնվում էր հյուրանոցի բնակելի հատվածը, որը բաղկացած էր մեկ տեղանի և երկտեղանի  մեկ սենյականոց համարներից և «Լյուքս» համարներից:Հյուրանոցային համալիրի տարածքում շատրվանի  մոտ գտնվում էր «Հայ լեռնեցիների պարը» բրոնզե քանդակի կոմպոզիցիան (քանդակագործ Տիգրան Արզումանյան):

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Շուկայական իրողությոնը նախագծի հայեցակարգում ճշգրտումներ կատարելու կարիք առաջացրեց: Վերակառուցումից հետո այն կլինի Երևանի ամենա նորաձև հինգաստղանի հյուրանոցը:

Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը կլինի այն, որ գտնվում է կենտրոնական վայրում, ունի հողատարածքի զգալի մակերես (1.8 հա), այլ հյուրանոցների հետ համեմատ տրամադրում է ավելի մեծ մակերեսով ստանդարտ համարներ, ինչպես նաև առկա է ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթաառուցվածք:

Բացի այդ, հյուրանոցային համալիրը կներառի առաջին կարգի ռեստորաններ, ակումբներ, այդ թվում նաև մանկական ակումբ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆեռանս կենտրոն, սպա, լողավազան, և ֆիտնես կենտրոն, հանդիսությունների սրահ:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը իրականացվում է հինգ աստղանի «Լյուքս» դասի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան:

Հյուրանոցային համալիրը կներառի նաև այլ կառույցներ, մասնավորապես «Apartments Plaza», որն իրենից կներկայացնի բազմահարկ մասնաշենք, որտեղ կլինեն «Լյուքս» դասի 50 –ից ոչ պակաս առանձնասենյակներ:

Համալիրի ստորգետնյա կայանատեղիում կլինի շուրջ 395 մեքենայի տեղ: Նաև առկա կլինի բաց կայանատեղ նախատեսված 21-ից ոչ պակաս մեքենաների համար:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքի այդ դասի միակ օբյեկտը իր հատվածում 55 հազար մ² ընդհանուր մակերեսով:

Պլանավորվում է հյուրանոցային համալիրի վերաբրենդավորումը և այն վերանվանվելու է «Hayastan Hotel»:

Ներկա պահի դրությամբ իրականացվում են հյուրանոցային համալիրի վերակառուցման շինարարական աշխատանքները և «Apartments Plaza» շինարարությունը:

Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2018թ. վերջում:

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Հյուրանոցի գտնվելու հիանալի և հարմարավետ վայրը դարձնում է այն հյուրերի բնակվելու համար կատարյալ վայր:

Հյուրանոցի գտնվելու վայրը տարբերվում է քաղաքի հիմնական օբյեկտներին տրանսպորտային հասանելիությամբ:

 «Hayastan» հյուրանոցից մինչև Երևանի կենտրոն մեքենայով ընդհամենը մի քանի րոպեի ճանապարհ է և 15 րոպեի ճանապարհ՝  մինչև «Զվարթնոց» Միջազգային օդանավակայան:

ՀԱՄԱՐՆԵՐԸ

 Հյուրանոցում պլանավորվում է հետևյալ կարգերի 184 հյուրանոցային համարների տեղայնացում.

  • 2 Նախագահական համար – 272 մ²
  • 2 Լյուքս համար – 94 մ²
  • 36 Դելյուքս համար – 58 մ²
  • 18 բարելավված համար – 53 մ²
  • 98 բարելավված համար – 46 մ²
  • 28 ստանդարտ համար – 26 մ²

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հյուրանոցի ծառայությունները

«Hayastan» հյուրանոցը կմատուցի հյուրերին ծառայությունների լայն տեսականի:

Կոնֆեռանս ծառայություններ

«Hayastan» հյուրանոցը կատարյալ վայրա կլինի գործնական հանդիպումների, սեմինարների, դասընթացների և կոնֆեռանսների անցկակման համար: Ընդարձակ կոնֆերանս-սրահներ և բիզնես կենտրոնը հագեցած կլինեն անհրաժեշտ սարքավորումների հավաքածույով:

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ

Կորպորարիվ միջոցառումների համար կտրամադրվի հանդիսությունների սրահ: Մասնագետների խումբը կդարձնի Ձեր միջոցառումն անմոռանալի:

Հատուկ Ձեր միջոցառման համար մենք կօգնենք Ձեզ ընտրել սրահի ձևավորումը, հաղորդավարին, ժամանցային և երաժշտական ծրագրերը, ֆլորիստները: Ձեր և Ձեր հյուրերի համար մենք կպատրաստենք լավագույն ուստեստները:

ՌԵՍՏՈՐԱՆԸ ԵՎ ԲԱՌԵՐԸ

Կենտրոնին մոտ գտնվելը, ջերմությունը, հիասքանչ խոհանոցը և վայելուչ ձևավորումը կդարձնեն ռեստորանը հաճախորդների սիրելի վայրը: Ուտեստների և խմիչքների բազմազանությունը կզարմացնի անգամ ամենա պահանջկոտ գուրմաններին: Եվ հիշեք, որ օրը պետք է համեղ սկսվի:

Բառի ջերմ մթնոլորտը անկաշկանդ շփման և լավ հանգստի տրամադրություն կստեղծի:

Մեր Sky Bar կդառնա Երևանի բացառիկ անկյուններից մեկը, չափազանց գեղեցիկ տեսարանը կատարյալ կլինի ընթրիքի և կոկտեյլը վայելելու համար:

ԱՌՈՂՋԱՑՆՈՂ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏԸ

Դուք կկարողանաք զգալ միջազգային մակարդակի համապատասխան պայմաններում հանգստի, գեղեցկության և առողջության հաճույքը:

«Hayastan» հյուրանոցում կլինեն ֆիտնես կենտրոն, ՍՊԱ կենտրոն, բաց և փակ լողավազաններ:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Դուք կկարողանաք անհոգ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքի հետ:

Մանկական ակումբը մեր փոքրիկ այցելուներին կառաջարկի բազմազան զվարճանքի և զարգացնող հարթակներ, որտեղ իրենք կկարողանան զարգացնել իրենց տաղանդը, ուրախ և արդյունավետ անցկացնել ժամանակը: Ձեր երախաների լիարժեք հանգստի համար անհրաժեշտ ամենը կլինի մանկական ակումբում:

ԿԱՅԱՆԱՏԵՂԻ

Հյուրանոցի կայանատեղին դա հյուրանոցի ընտրության կարևոր չափանիշերից է:

Համալիրի ստորգետնյա կայանատեղում կլինի շուրջ 395 մեքենայի տեղ:

Նաև առկա կլինի բաց կայանատեղ նախատեսված 21 ոչ պակաս մեքենաների համար: